Գևորգ Լոռեցյան. Փա՛ռք քեզ, Սիմո՛ն, փա՛ռք քեզ, Հայաստա՛ն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին՝ աշխարհի կրկնակի չեմպիոն [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/26/1136215/]դառնալու[/url] առթիվ:
«ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ !!!
Այսպիսի պահերի համար է պետք ապրել։ Պահ, երբ հպարտանում ես, որ հայ ես։ Այսպես են հաղթում։ Կեցցե՛ս, Սիմո՛ն։
Ու թող մեկն ասի, որ հաճելի չէր հետևել, թե ինչպես են մյուսներն ավարտում իրենց ելույթները, իսկ Սիմոնը ժպիտը դեմքին կատարում իր առաջին, չեմպիոնական մոտեցումը։
Փա՛ռք քեզ, Սիմո՛ն, փա՛ռք քեզ, Հայաստա՛ն», - գրել է Լոռեցյանը: