4879 դիտում
09:22 21-09-2014
Շնորհավոր 23-ամյակդ, Հայաստա´ն. ֆոտոշարք
1991 թ. հենց այս օրը՝ սեպտեմբերի 21-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան, և այն ունեցավ իր դրոշը, զինանշանը և հիմնը։
Հայաստանի Հանրապետության առաջին տասնամյակն ազգային պայքարի ժամանակաշրջանն էր: Մի կողմից Սպիտակի երկրաշարժի արհավիրքը, մյուս կողմից արցախյան գոյամարտը մոռացնել էին տալիս նորանկախ հանրապետության խնդիրների մասին:
Այդ օրերին աՀայաստանում ազգային-հայրենասիրական բարձր ոգին էր ու պատերազմում հաղթանակի հասնելու վեհ ձգտումը: Ու չուշացավ հաղթանակը:
Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախացմանը զուգընթաց սկսվեց նաև Հայոց Բանակի կազմավորումը՝ գլխավորությամբ սպարապետ Վազգեն Սարգսյանի:
Հայաստանի 3-րդ Հանրապետության 23 տարիների ընթացքում երեք նախագահներ են պաշտոնավարել: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան (1991-1998 թթ.), Ռոբերտ Քոչարյան (1998-2008 թթ.) և Սերժ Սարգսյան (2008 թ. ցայսօր):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
3313 դիտում
09:17 05-03-2024
Շնորհավո՛ր 65-ամյակդ, Վազգեն Սարգսյան, իմ հերոս ԸՆԿԵՐ. Ռազմիկ Պետրոսյան
Այս բաժնից
481 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1270 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
754 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր