1533 դիտում
12:05 26-09-2019
Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման սկիզբ կդառնա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը, գրում է [url=https://ria.ru/20190926/1559140310.html?fbclid=IwAR2rwPSQxUrJCLfX2PnkwzMBRjAnAC3lkEczv_zimgud-vECiHvdGkklrUA]ria.ru[/url]-ն:
Կողմերի հանդիպումը կայացել է չորեքշաբթի:
«Գլխավոր քարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանում մի շարք ճգնաժամերի վերջին զարգացումները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գուտերեշը երկուշաթի հայտարարել էր սահմանադրական հանձնաժողովի վերջնական ձևավորման մասին և հայտնել, որ հանձնաժողովի անդամների հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Նա նաև նշել էր, որ վստահ է՝ հանձնաժողովի ստեղծումը կարող է և պետք է հակամարտության քաղաքական լուծման սկիզբ դառնա, որը կլինի սիրիացիների օրինական ցանկությունների պատասխանը:
Նմանատիպ նյութեր
1412 դիտում
14:15 17-03-2014
Իրանը մշակել է Սիրիայի հակամարտության լուծման իր ծրագիրը
4014 դիտում
14:01 13-09-2018
«Ելք» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում է կանոնակարգի խախտում
5313 դիտում
17:40 01-06-2019
««Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին». Գեորգի Գաբրիելյան
Այս բաժնից
1243 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1078 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1048 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք