1445 դիտում
14:15 17-03-2014
Իրանը մշակել է Սիրիայի հակամարտության լուծման իր ծրագիրը
Իրանի իշխանությունները մշակել են Սիրիայի ճգնաժամի լուծման 4 հիմնական կետերից բաղկացած մի ծրագիր, որը ներկայացվելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի երկրների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
«Ծրագրի բովանդակությունը չի քննարկվելու հրապարակավ: Մենք այն քննարկելու ենք դիվանագիտական խորհրդակցությունների ժամանակ»,-ասել է Աբդոլահիանը:
Հիշեցնենք, որ Բրահիմին կիրակի՝ մարտի 16-ին, պաշտոնական այցով ժամանել է Թեհրան: Սպասվում է, որ նա Սիրիայի հարցով Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ կանցկացնի: Այսօր նա հանդիպելու է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Նմանատիպ նյութեր
1554 դիտում
12:05 26-09-2019
Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման սկիզբ կդառնա
1624 դիտում
11:22 06-11-2015
Իրանը կարող է դառնալ Սիրիայի ճգնաժամի լուծման մի մասնիկ
Այս բաժնից
1174 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
991 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
982 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո