5340 դիտում
17:40 01-06-2019
««Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին». Գեորգի Գաբրիելյան
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին:
Այ ԱԺ ոչ բարով նախագահ Արարատ Միրզոյան, ինչի՞ համար էս ապրիլյան քառօրյա այդ հերոսական պատերազմը անվանում «ապրիլյան իրադարձություն»:
Դրանով դուք հասկանո՞ւմ եք, որ արժեզրկում եք այն մեծ հաղթանակը, որ կերտել է հայ ազգը իր հերոսական որդիների արյան գնով:
Դուք հասկանո՞ւմ եք, որ արժեզրկում եք այդ օրերի հայ ժողովրդի հավաքական համախմբվածությունը, միասնությունը, թշնամու դեմ հաղթանակ տանելու վեհ զգացմունքները:
Այդ հանձնաժողովը թող առաջին հերթին քննի և հասկանա, թե որտե՞ղ էին և ի՞նչ ավանդ են ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ իմ քայլական ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, ինչի՞ բանակում չեն ծառայել:
Ցավում եմ և որպես հայ և որպես հարկատու, որ մեր ժողովրդի հաշվին դուք ծավալում եք հակապետական, ապազգային գործունեություն»:
Նմանատիպ նյութեր
2532 դիտում
14:49 02-08-2018
Դատավորին մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը. առավել թանկ նվերը պետք է հանձնվի պետությանը
2021 դիտում
14:36 09-05-2019
«Պարոն վարչապետ, Ձեր լեգիտումությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին». Գեորգի Գաբրիելյան. iravunk.com
11531 դիտում
20:33 21-05-2019
«Ալեն Սիմոնյան, այդ ի՞նչի համար էս կոչ անում ժողովրդին դուրս գալ փողոց». Գեորգի Գաբրիելյան
Այս բաժնից
2260 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր