211652_close_icon
views-count13203 դիտում article-date 15:01 23-09-2019

Բացահայտվել է Միխայիլ Կրուգի սպանությունը

«Տվերի գայլեր» բանդայի անդամ Ալեքսանդր Ագեևը խոստովանել է, որ մասնակցել է երգիչ Միխայիլ Կրուգի սպանությանը, հաղորդում է [url=https://lenta.ru/news/2019/09/23/krug/]Lenta.ru[/url]-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեին: Նրա խոսքով՝ 2002 թվականին ինքը բանդայի անդամ Դմիտրի Վեսելովի հետ միասին Լոմ մականունով քրեական հեղինակության հրամանով ծրագրել է թալանել Միխայիլ Կրուգի տունը: Լոմի ծրագրով՝ դրանից հետո Կրուգն օգնության համար իրեն կդիմեր, իսկ ինքը «կգտներ» թալանվածը, և երգիչն իրեն պարտական կլիներ և կվճարեր իր հոնորարների մի մասը: Սակայն Կրուգն իր ընտանիքի հետ ավելի շուտ էր տուն վերադարձել, ինչին չէին սպասում հանցագործները: Վեսելովը երկու անգամ կրակել է երգչի վրա, որից հետո Ագեևի հետ թաքնվել: Կրուգը մահացել է հիվանդանոցում: Լոմը մահացել է 2006 թվականին, իսկ Վեսելովը սպանվել է բանդայի մեկ այլ անդամ՝ Ալեքսանդր Օսիպովի (Օսիպով «կրտսեր») կողմից, որը ճանաչում էր Կրուգին և որոշել էր վրեժ լուծել նրա սպանության համար: Միխայիլ Կրուգի սպանության փաստով քրեական գործը փակվել էր կասկածյալ Վեսելովի մահից հետ:

Նմանատիպ նյութեր