3094 դիտում
09:40 20-05-2014
Վերնիսաժի կամ «Տեցի կրուգի» նման միջադեպերը՝ հայկական պաթոլոգիա. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Օրը ցերեկով փոխհրաձգությունը զուտ հայաստանյան երևույթ չէ. նրանք, ովքեր փորձում են դա ներկայացնել որպես տեղական յուրահատկություն և մեր երկրի կործանման ցուցիչ, չափազանցությունների մեջ են ընկնում, հավանաբար, քարոզչական նկատառումներով: Աշխարհի տարբեր պետութուններում, այդ թվում նաև՝ շատ զարգացած, չափազանց ժողովրդավարական և անչափ լեգիտիմ, նույնպես ցերեկը տեղի են ունենում կրակոցներ՝ հաճախ ավելի ողբերգական հետևանքներով: Հայաստանում էլ է դա պատահում՝ հիշենք թեկուզ 2006 թվականի հունիսի 22-ին Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակի սպանությունը, որի ժամանակ դարձյալ, ցավոք սրտի, պատահական զոհ եղավ:
Քաղաքական խնդիր, այդպիսով, այստեղ չկա: Բայց առկա է շատ լուրջ հասարակական խնդիր: Երբ ինչ-որ մի խելագար ԱՄՆ-ում ինքնաձիգով մտնում է դպրոց և կրակ բացում ուսուցիչների և երեխաների վրա, մենք գործ ունենք Արևմուտքում տարածված պաթոլոգիաների հետ: Երբ տարբեր երկրներում քրեական տարրերը փողի պատճռով իրար վրա են կրակում, դա հանրամատչելի կերպով կոչվում է «մաֆիոզ ռազբորկա»: Բայց այս՝ Վերնիսաժի կամ «Տեցի կրուգի» նման միջադեպերը տրամաբանական բացատրություն չունեն. դա հայաստանյան կամ գուցե տարածաշրջանային պաթոլոգիա է»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
17:10 15-02-2024
Հայ-ադրբեջանական սահմանին նման միջադեպերը ցույց են տալիս՝ հավանական է իրավիճակի վատթարացում. Բաքվում ԱՄՆ դեսպան
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1501 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»