211652_close_icon
views-count409 դիտում article-date 15:48 26-04-2026

Մալիի պաշտպանության նախարարը զոհվել է ջիհադիստների հարձակման հետևանքով. ԶԼՄ

Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվել է իր տան վրա ջիհադիստների հարձակման ժամանակ, հաղորդում է Jeune Afrique-ը։

Ըստ պարբերականի՝ մայրաքաղաք Բամակոյին հարակից Քաթիում գտնվող նրա տան վրա հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին և վերագրվում է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» կոալիցիային։

Հարձակումը, ենթադրաբար, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայի միջոցով։

Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ 16 մարդ վիրավորվել է երկրի տարածքում ռազմական օբյեկտների վրա մի շարք զինյալների հարձակումները հետ մղելիս:

 

Նմանատիպ նյութեր