211652_close_icon
views-count532 դիտում article-date 18:46 26-04-2026

Հռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմին

 Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի Լևոն XIV պապը կոչ է արել պատասխանատու կերպով օգտագործել միջուկային էներգիան, հայտնում է Vatican News-ը:
Նրա ուղերձը նվիրված էր Չեռնոբիլի միջուկային աղետի 40-րդ տարելիցին, որն, ըստ նրա, «դարձել է մարդկության խղճի խորհրդանիշը»: «Մենք Աստծո ողորմությանն ենք հանձնում զոհվածներին և բոլոր նրանց, ովքեր դեռ տառապում են դրա հետևանքներից», - ասել է նա:

Իր ուղերձում Հռոմի պապը զգուշացրել է գնալով ավելի հզորացող տեխնոլոգիաների օգտագործման վտանգի մասին: Նա հույս է հայտնել, որ միջուկային էներգետիկայի վերաբերյալ հնարավոր կլինի կայացնել կշռադատված և պատասխանատու որոշումներ: «Հուսով եմ, որ որոշումների կայացման բոլոր մակարդակներում միշտ կգերակայեն խորաթափանցությունն ու պատասխանատվությունը, որպեսզի ատոմային էներգիայի ցանկացած օգտագործում ծառայի կյանքին և խաղաղությանը», - ասել է Հռոմի պապը:

Նմանատիպ նյութեր