8928 դիտում
12:39 23-09-2019
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ մեկնարկեց դեղագիտական միջազգային գիտաժողով
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ այսօր մեկնարկեց «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովը, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներն ու փորձագետները հանդես եկան զեկույցներով: Եռօրյա գիտաժողովին կանդրադառնան դեղերի դիզայնին, կներկայացվեն զարգացման բազմադիսցիպլինար ոլորտներում արդի վիճակն ու միտումները, դեղերի մատակարարման համակարգերը և դեղակինետիկան, դրանց կլինիկական կիրառումը և դեղերի ոլորտի կարգավորումը:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ից 25-ն անցկացվող գիտաժողովն աննախադեպ հնարավորություն է գիտական, արդյունաբերական, կլինիկական և կարգավորող մարմինների հետազոտողների, դեղագետների, կլինիցիստների համար ներկայացնել իրենց հետազոտությունները, փոխանակել մտքեր և հանդիպել ոլորտի միջազգային փորձագետների հետ:
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
17:43 25-07-2019
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմները
Այս բաժնից
859 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին