1535 դիտում
20:47 10-10-2019
Ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը նախաձեռնել է օստեոպորոզին և էնդոկրինալոգիային նվիրված համաժողովներ՝ ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպում ունեցավ բժշկության և դեղագործության պրոֆեսոր, ամերիկահայ անվանի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանի հետ:
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի բժշկական համալսարան այցի նպատակն էր ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ քննարկել ուսանողների հետ առաջիկայում նախատեսված աշխատանքների ուղղությունները:
Կարևորելով համագործակցության անհրաժեշտությունը՝ հանդիպման ընթացքում ներկաները ձեռք բերեցին պայմանավորվածություն՝ ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ներառել օստեոպորոզին և էնդոկրինալոգիային նվիրված համաժողովների անցկացման հարցերը:
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը պատրաստակամություն հայտնեց հանրային առողջապահության տեսանկյունից կազմակերպել օստեոպորոզի և էնդոկրինալոգիական հիվանդությունների կանխարգելմանը նվիրված դասընթացներ՝ ԵՊԲՀ սովորողների համար:
Նմանատիպ նյութեր
9000 դիտում
12:39 23-09-2019
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ մեկնարկեց դեղագիտական միջազգային գիտաժողով
2608 դիտում
23:28 26-11-2018
Գերմանիայում անցկացվել են եվրոպական մշակութային ժառանգությանը նվիրված համաժողովներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2146 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1330 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
976 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ