211652_close_icon
views-count1766 դիտում article-date 17:43 25-07-2019

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմները

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան ավարտական դիպլոմները: Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, նախքան դիպլոմների հանձնումը, շնորհավորեց շրջանավարտներին՝ նշելով, որ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: «Բավականին երկար, դժվար ճանապարհ անցնելուց հետո այսօր ստանում եք բակալավրի որակավորմամբ ֆարմացիա մասնագիտությամբ ձեր ավարտական դիպլոմները: Նման ձևակերպմամբ առաջին անգամ են դիպլոմներ տրվում: Բայց պետք է նշեմ, որ սրանով չի ավարտվում ձեր ուսուցման ընթացքը, դուք ընտրել եք այնպիսի մասնագիտություն, որը սրընթաց զարգացում է ապրում, և անընդհատ պետք է կատարելագործեք դրանք»,-ասաց նա: Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը նշեց, որ դեղագետ լինելը մեծ պարտականություն է, և ուրախ կլինի շրջանավարտներին տեսնել Հայաստանում դեղերի ոլորտի զարգացման մեջ: «Դուք ձեռք եք բերել այնպիսի լուրջ մասնագիտութուն, որը գտնվում է բժշկի և հիվանդի մեջտեղում»,-հավելեց նա: Շրջանավարտները իրենց ելույթներով շնորհակալություն հայտնեցին դեղագիտական ֆակուլտետի դեկանին, դասախոսական կազմին՝ բարձարագույն կրթություն տալու, գիտելիքներով կիսվելու, խորհուրդներով մշտապես իրենց կողքին լինելու համար:

Նմանատիպ նյութեր