211652_close_icon
views-count103249 դիտում article-date 15:12 22-09-2019

Քեզ բացակա չենք դնի. Արարատի մարզի Հովտաշեն գյուղի դպրոցն անվանափոխվեց ազերի դիվերսիոն գործողությունները կանխած, հերոսի մահով զոհված Վարդան Մկրտչյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձը տոն էր ոչ միայն Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչների համար, այլև օրվա խորհուրդ՝ հպարտություն ու ապագայի մեծ հույսերով առաջնորդվելու սկզբունք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հովտաշեն գյուղի մշակույթի տանը նշվում էր ոչ միայն անկախության 28-րդ տարեդարձը, այլև դպրոցի անվանակոչության: Դպրոցն անվանակոչվել է գյուղի բնակիչ 2015 թ.-ի հունվարի 3-ին Արցախի Հանրապետության Ասկերանի մարտական գիծը հերոսի մահով պահած, ադրբեջանցի հրոսակների կողմից դիվերսիոն գրոծղությունները կանխած 20-ամյա Վարդան Մկտրչյանի անունով: Մշակույթի տան դահլիճում կենդանի երգ-երաժշտությամբ տեղի ունեցավ մեծարման երեկո հերոս Վ. Մկրտչյանի պատվին: Բոլորը իրենց խոսքում ասում էի, որ Վարդանի նմաններին երբեք չեն մոռանա: Նրանք իրենց հերոսական մահով ապացուցեցին, որ Հայ Նահապետի հետնորդներն են ու ամեն անգամ մեր գյուղից նայելով բիբիլական լեռանը, հավատում ենք, որ Վարդաններ շատ կան ու դեռ շատ կլինեն ու նրանք իրենց հերոսական սխրագործություններով մեզ պարտավորեցնում են, որ ապրենք ու արարենք այնպես, ինչպես իրենք են ցանկացել: Մինչ տոնական միջոցառումը, մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին մշակույթի տան բակում տեղադրված 1915-1988-1990 թվականների Հայոց անմեղ զոհերի հիշատակին տեղադրաված հուշաքարին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր