14953 դիտում
10:38 19-08-2017
Քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Ադամ Աահակյանն այսօր կդառնար 21 տարեկան. Քեզ բացակա չենք դնի
Օգոստոսի 19-ին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսոբար զոհված Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 21 տարեկան։
Ա. Սահակյանը սահմանապահ գումարտակի ծառայող էր և ապրիլի 1-ին դիրքեր էր բարձրացել, երբ այդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը մեծամասշտաբ հարձակում իրականացրեցին շփման գծով։
Դիրքի ավագ, սերժանտ Ա. Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը մոտ 20 րոպե տևած հրետակոծությունից հետո անցնում են շրջանաձև պաշտպանության և 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ՝ հակառակորդին զգալի կորուստներ պատճառով; Ցավոք, մարտի ժամանակ թշմանու գնդակից ընկնում է նաև Ադամը։
Նշենք, որ Ա. Սահակյանի մասնակցությամբ պայքարի շնորհիվ Ջրական հայկական գունդը կարողացավ տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։
Ադամ Սահակյանը մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
922 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1348 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի