19970 դիտում
22:13 19-09-2019
Մինչ Դավիթաշենի ոստիկանները «ծանր ու թեթև կանեին», բնակարանատերը հետապնդել ու վնասազերծել է իր տան գողերից մեկին. հայտնաբերվել է պայուսակ, տարբեր տեսակի բանալիներ, ռետինե ձեռնոցներ ու գողացված ոսկյա զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է, և ինքը կասկածում է, որ հնարավոր է՝ բնակիչները հանցագործություն են կանխել՝ բռնելով գողություն անողին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները «ծանր ու թեթև կանեին», հերթական ահազանգն է ստացվում Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ 2 անծանոթ անձինք իրենց բնակարանից գողություն են կատարել և երբ նկատել են իրեն, դիմել են փախուստի, սակայն ամուսինը հասցրել է նրանցից մեկին բռնել։
Նշված հասցե են ժամանում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզում են, որ բնակչի կողմից բռնված անձը 41-ամյա Արշակ Բ-ն է։
Ոստիկաններն ու քննիչները, զննելով շենքի հարակից տարածքը, հայտնաբերում են պայուսակ, որի մեջ տարբեր տեսակի համարեցված բանալիներ, ռետինե ձեռնոցներ և նշված բնակարանից գողացված ոսկյա զարդեր են հայտնաբերում։
Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Արշակ Բ-ն ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արշակ Բ-ի հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողին վնասազերծած բնակարանատերն աշխատում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությունում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12703 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ