211652_close_icon
views-count57480 դիտում article-date 22:51 12-01-2016

Նոր Նորքի ոստիկանները վնասազերծել են թմրամիջոցներ պահելու, գործածելու մեջ կասկածվող եռյակին. նրանց մոտ հայտնաբերվել են մեծ թվով բնակարաններից գողացված իրեր, այդ թվում` ոսկյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` անցյալ տարվա դեկտեմբրի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները ապօրինի թմրամիջոց պահելու, գործածելու և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներ, 34-ամյա Արմեն Կիրակոսյանին, 31-ամյա Կարեն Օհանյանին և Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի բնակիչ, 45-ամյա Մեսրոպ Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարենը եղել է Mercedes, իսկ Մեսրոպն ու Արմենը` Opel մակնիշի ավտոմեքենաներով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը օրեր անց միջնորդություն է ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց ընտրի երկամյսա կալանք: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել են, խուզարկությամբ նրանց բնակարաններից հայտնաբերվել է մեծ քանակի գողացված իրեր, այդ թվում` թվային ապարատներ, էլեկտրատեխնիկա, հագուստ, ոսկյա զարդեր անգամ գողացված հարսի շորեր: Ըստ նախնական տեղեկությունների` եռյակը կասկածվում է նաև 1 տասնյակից ավելի բնակարանային գողություններ կատարելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եռյակ խմբին հայտնաբերելու ուղղությամբ Նոր Նորքի ոստիկանները` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքեր են կատարել, այդ թվում` օպերատիվ, ինչի արդյունքում էլ եռյակը վնասազերծվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Կասկածյալ Արմեն Կիրակոսյան [img]/ups/images/0740561001452624861315932.jpg[/img] Կասկածյալ Մեսրոպ Հովհաննիսյան [img]/ups/images/0901679001452624918632263.jpg[/img] Կասկածյալ Կարեն Օհանյան [img]/ups/images/0724728001452624951330241.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր