120795 դիտում
15:00 23-07-2016
Ճամբարակի, Սևանի ոստիկանները, ՃՈ և ՌՈ ծառայողների հետ վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և վնասազերծել են 20 մլն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր հափշտակողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 23-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին:
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրեն պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Նույն պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանի կարգադրությամբ ստեղծվում են օպերատիվ հետախուզական խմբեր՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ սկսվում է հետապնդում:
Արդեն Ճամբարակից դուրս գալիս հետապնդող ոստիկանների մի խումբը տեղեկանում է, որ ավազակային հարձակում կատարողները ուղղություն են վերցրել դեպի Սևանի ուղղությամբ: Ռադիոկապով տեղեկությունը փոխանցում են Սևանի իրենց գործընկերներին, որտեղ էլ դարանակալում է կազմակերպվում:
Արդեն Ճամբարակ-Սևան ճանապարհին հանցագործները չեն ենթարկվում Սևանի ոստիկանների օրինական պահանջին և BMW-ով հարվածում են Սևանի համայնքային ոստիկանության աշխատակցի Վազ 2106 մակնիշի 33 RT 039 համարանիշի ավտոմեքենային և շարունակում իրենց փախուստը:
Արդեն Ծովագյուղի խաչմերուկում հանցագործներին դարանակալում են ռազմական ոստիկանության Սևանի հենակետի պետ, մայոր Արմեն Վարդանյանը, ավագ սպա, կապիտան Արտակ Սանամյանը, հենակետի տեսուչ, կրտսեր սերժանտ Ռաֆիկ Հարությունյանը: Սակայն նրանք նույնպես չեն ենթարկվում ռազմական ոստիկանության ծառայողների օրինական <<կանգ ա՛ռ>> ազդանշանին և իրենց BMW-ով հարվածում են Ա. Սանամյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 34 PQ 560 համարանիշի ավտոմեքենային, որից հետո փախնում են դեպի Սևանի ուղղությամբ: Սակայն, հասնելով <<Աղթամար>> արձանի մոտ, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան և հայտնվում են դաշտամիջյան հատվածում:
Արդեն տեղում Սևանի և Ճամբարակի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Ճամբարակի ոստիկանապետի տեղակալ Սասուն Հարությունյանի և օպերգծով տեղակալ Ավետ Հովհաննիսյանի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցների հետ՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ կարողանում են վնասազերծել BMW-ի միջից դուրս եկող ու փախուստի դիմած Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանին և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանին: Նրանք բերման են ենթարկվում Ճամբարակի ոստիկանություն:
Ոստիկանները հայտնաբերել են նաև խանութից գողացված մոտ 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդերը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանն ու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը:
Փաստի առթիվ շատերի կյանքի վտանգավոր եղանակով խոշոր չափի ավազակային հարձակում կատարելու համար հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալները ձերբակալվել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանցագործների վարած BMW մակնիշի ավտոմեքենայի վրայի համարանիշները եղել են կեղծ, իսկ մեքենայի մեջ էլ հայտնաբերվել են այլ համարանիշներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 22-ամյա Արտյոմ Աբրահամյան
[img]/ups/images/0211290001469298456882860.jpg[/img]
Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 23-ամյա Անդրանիկ Աբրահամյան
[img]/ups/images/025979700146929850137929.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16831 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ