Ամստերդամում սպանել են «Անտվերպենի» նախկին ֆուտբոլիստին
Ամստերդամում երկու անհայտ անձինք սպանել են բելգիական «Անտվերպենի» պաշտպան Կելվին Մեյնարդին:
Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին՝ երեկոյան: 32-ամյա Մեյնարդը իր մեքենայում է եղել, երբ մոտոցիկլով նրան են մոտեցել երկու հոգի և կրակ բացել:
Նախկին ֆուտբոլիստը փորձել է փախչել, սակայն նրա մեքենան մխրճվել է հրշեջ-ծառայության շենք: Մեյնարդը ստացված վնասվածքներից մահացել է: