211652_close_icon
views-count934 դիտում article-date 14:43 02-02-2015

Բրյուսելի և Անտվերպենի միջև տրանսպորտային կապն ընդհատվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Բելգիայում Բրյուսելի և Անտվերպեն քաղաքների միջև տրասպորտային կապն այսօր կաթվածահար է եղել՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնել է RTL հեռուստաընկերությունը: Ըստ այդ հեռուստաընկերության հաղորման՝ Անդվերպեն-Բրյուսել ավտոմայրուղին երկկողմանի փակվել է առավոտյան ժամը 06:00-ին, քանի որ անանուն ահազանգ է ստացվել, որ ճանապարհին գտնվող Carre ակումբում ռումբ է տեղադրված: Այցելուների տարմանումից հետո, խուզարկությունից հետո ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերվել: Մի քանի ժամ հետո մայրուղին բացվել է, սակայն երթևեկությունը չի կանոնավորվել կիլոմետրերով գոյացած խցանումների պատճառով:

Նմանատիպ նյութեր