Իսլամիստները սպառնացել են իսլամ չընդունելու դեպքում հաշվեհարդար տեսնել Անտվերպենի քաղաքապետի հետ
Բելգիայի Անտվերպենի քաղաքապետ Բարտ դե Վեվերը հայտնել է, որ իր անունով նամակ է ստացվել իսլամական ուղղվածության սպառնալիքներով: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, այս տարվա փետրվարին բելգիական թերթերից մեկի խմբագրությունը արդեն ստացել էր նամակ՝ թագավորի և առաջատար քաղաքական գործիչների հասցեին սպառնալիքներով:
«Խոսքը ֆրանսերեն լեզվով նամակի մասին է, որում ինձ սպառնում են հաշվեհարդար տեսնել ինձ հետ, եթե ես չընդունեմ իսլամ: Դա իմ պլանների մեջ չի մտնում: Տեսնենք, թե որքանով լուրջ կլինեն այդ սպառնալիքները», - ասել է քաղաքապետը: