211652_close_icon
views-count3230 դիտում article-date 20:36 14-09-2019

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ ուժայինները սպանել են Ուսամա բեն Լադենի որդուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը տեղեկացրել է, որ ամերիկացի ուժայինները սպանել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին: «Համզա բեն Լադենի կորուստը գրոհայիններին կզրկի իրենց առաջնորդներից մեկից և կվերացնի «խորհրդանշական կապը» նրա հոր հետ: Բացի այդ, ահաբեկչի չեզոքացումը կկանխի խմբավորման գործողությունները»,- մեկնաբանել են Սպիտակ տնից: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-49701722]BBC[/url]-ն։ Հիշեցնենք, որ Համզա բեն Լադենի հնարավոր սպանության մասին լուրը ԶԼՄ-ներում հայտնվել էր դեռևս ամռանը, սակայն այն ժամանակ Վաշինգտոնն այն պաշտոնապես չէր հաստատել:

Նմանատիպ նյութեր