«Կրասնոդարի» ֆուտբոլիստից 23 մլն ռուբլի արժողությամբ 12 ժամացույց են գողացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կրասնոդարում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է «Կրասնոդար» ակումբի հարձակվող Արիի ժամացույցների գողության մեջ:
Չարագործը պատուհանով մտել էր ֆուտբոլիստի տուն և 12 ձեռքի ժամացույց էր հափշտակել՝ ընդհանուր 23 մլն ռուբլի (354 հազ. դոլար) արժողությամբ:
Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերված քաղաքացին նախկինում դատված տեղի բնակիչ է եղել: Վերջինս կալանավորվել է: Նա հասցրել է ժամացույցներից մի քանիսը վաճառել, իսկ մնացածները թաքցրել է իր տան մոտ գտնվող քանդված նկուղում:
Գողոնն առգրավվել է և փոխանցվել բրազիլացուն: