Մոսկվայում 5 միլիոն ռուբլի արժողությամբ մուշտակներ են գողացել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հարավում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տաղավարից 5 միլիոն ռուբլի արժողությամբ մուշտակներ և գլխարկներ են գողացել:
Լրատվամիջոցները հայտնել են, որ 34-ամյա կին ձեռներեցը ոստիկանությանը հաղորդել է, որ անհայտ անձը ջարդել է առևտրի կենտրոնի իրեն պատկանող տաղավարի մուտքի դուռը և այնտեղից գողացել է կանացի մուշտակներ, գլխարկներ և այլ արժեքավոր իրեր՝ 5 միլիոն ռուբլի արժողությամբ:
Ճշտվում է գողացված ապրանքի իրական քանակը: Գողության փաստով քրեական գործ է հարուցվել: