Մոսկվայում գործարարից գողացել են 13 միլիոն ռուբլի արժողությամբ զմրուխտե քարեր
Մոսկվայի կենտրոնում գողերը մի հարուստ գործարարից գողացել են ավելի քան 13 միլիոն ռուբլի արժողությամբ չմշակված զմրուխտե քարեր:
Ոստիկանությունից հայտնել են, որ 3 անհայտ անձինք Կրաստոսելսկայա փողոցի տներից մեկի շքամուտքում հարձակվել են գործարարի վրա: Փոքր գազաբալոնից փչելով նրա վրա, հափշտակել են նրա պայուսակը և փախել են:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: