Մոսկվայում գողացել են 16 միլիոն ռուբլի արժողությամբ դեղամիջոցներ տեղափոխող բեռնատարը
Մոսկվայի Պոդոլսկի շրջանում գողացել են բեռնատար, որում եղել է ընդհանուր 16 միլիոն ռուբլի արժողությամբ դեղամիջոցներ: Վոլգոգրադում գործող ընկերության վարորդը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ պետք է տեղափոխեր բեռնատարը, սակայն անծանոթ մեկը զանգահարել է նրան եւ ասել, որ ինքն է դեղամիջոցների գնորդը եւ պատրաստ է վճարել տեղափոխության ծախսերը:
Վարորդը մայրուղիներից մեկի վրա հանդիպել է սեփականատիրոջը, սակայն վերջինիս մեքենայից դուրս են եկել դիմակավորված անձինք, իրեն բռնի իջեցրել բեռնատարից եւ ավտոմեքենայով տարել-իջեցրել մեկ այլ վայրում:
Գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: