1293 դիտում
12:59 12-09-2019
Հայաստանում այս տարի բացվել է 18 նոր նախակրթարան
Հայաստանի Հանրապետության 8 մարզերի տարբեր համայնքներում այս տարի սեպտեմբերի 1-ին բացվել է 18 նոր նախակրթարան: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է, քանի որ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաները հետագայում ավելի հեշտությամբ են ադապտացվում կրթական միջավայրին և ավելի պատրաստ են ընկալել այն գիտելիքները, որոնք արդեն դպրոցական կրթության փուլում մատուցվում են իրենց:
Հարկ է նշել, որ նախադպրոցական կրթության փուլում շատ կարևոր նշանակություն ունի ուսումնական ծրագիրը․ այն պետք է լավագույնս ադապտացված լինի տվյալ տարիքային խմբին պատկանող երեխաների ունակություններին»,- գրել է նախարարը:
Հարությունյանի խոսքով` այս ուսումնական տարվա մեկնարկին նոր նախակրթարաններ են հիմնվել Գեղարքունիքի մարզի հինգ, Շիրակի՝ չորս, Կոտայքի, Սյունիքի և Արմավիրի՝ երկուական, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերի մեկական դպրոցներում:
«Նախատեսվում է մինչև 2024թ. 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի` այժմյան 40%-ի փոխարեն»,- եզրափակել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
2620 դիտում
09:53 14-09-2020
Այս սեպտեմբերին ամբողջ հանրապետությունում կբացվի 21 նոր նախակրթարան
1399 դիտում
16:36 04-07-2020
Արարատի մարզում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան
2105 դիտում
16:53 20-08-2019
Հանրապետության 8 մարզում 18 նախակրթարան կբացվի
Այս բաժնից
397 դիտում
19:37 16-05-2024
Փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
499 դիտում
19:23 16-05-2024
Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին
400 դիտում
19:11 16-05-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ