211652_close_icon
views-count2174 դիտում article-date 14:00 12-09-2019

Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացման մասին. ԱՄՆ-ի նախագահ

Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, սեպտեմբերի 11-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ նա միջուկային զենք ունենա, և նրանք երբեք չեն ունենա միջուկային զենք: Եվ եթե նրանք մտածում են ուրանի հարստացման մասին, ապա կարող են մոռանալ դրա մասին: Նրանց համար հարստացումը շատ վտանգավոր կլինի: Շատ, շատ վտանգավոր: Կարող եք այդ մասին տեղեկացնել Իրանին»,- ասել է նա։ Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, մղմել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, ԱՄՆ-ի նախագահը պատասխանել է. «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»։

Նմանատիպ նյութեր