Իրանի «Նաթանզ» և «Ֆարդո» ուրանի հարստացման օբյեկտներում սկսվել են ցենտրիֆուգների ապամոնտաժման աշխատանքները, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով France Presse-ին:
Ավելի վաղ իրանական իշխանությունները հայտարարել էին, որ դադարեցնում են ցենտրիֆուգների ապամոնտաժումը որոշ միջուկային օբյեկտներում:
Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը նշում է, որ չնայած Իրանի և միջազգային «վեցյակի» միջև կնքված համաձայնագրին, որով Իրանը պարտավորվել է կրճատել ցենտրիֆուգների թիվը, վերջին 3 ամիսների ընթացքում այդ երկրում ավելացել է ուրանի ցածր հարստացման ցենտրիֆուգների թիվը: