1339 դիտում
11:33 28-08-2014
Իրանը ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությամբ ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգներ է մշակում
Իրանը սկսել է ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգներ մշակել: Գործընթացը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական վերահսկողության ներքո: Այս մասին նախօրեին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Մենք տեղյակ ենք պահել ՄԱԳԱՏԵ-ին իզոտոպների բաժանման 24 աշխատանքային բաղադրիչներ ունեցող UP-8 տեսակի նոր սերնդի ցենտրիֆուգների ստեղծման մասին: Նոր ցենտրիֆուգներում իզոտոպների բաժանման սարքերի բոլոր մեխանիկական թեստերը հաջողությամբ են ավարտվել»,-ասել է Սալեհին:
Նա ընդգծել է, որ ուրանի հարստացման նոր կայանքների մշակումը և արտադրությունը Իրանի իրավունքն է, որը հիմնված է Ժնևյան համաձայնագրի վրա, որում և նշված է, որ Իրանը միջուկային ոլորտում հետազոտություններ իրականացնելու հարցում սահմանափակումներ չունի:
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
14:04 19-11-2015
Իրանը սկսել է ապամոնտաժել ուրանի հարստացման ցենտրիֆուգները
1998 դիտում
10:18 08-07-2019
Իրանը մեծացնում է ուրանի հարստացման ծավալները
2519 դիտում
14:00 12-09-2019
Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացման մասին. ԱՄՆ-ի նախագահ
Այս բաժնից
793 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
772 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
757 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել