2522 դիտում
14:00 12-09-2019
Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացման մասին. ԱՄՆ-ի նախագահ
Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, սեպտեմբերի 11-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ նա միջուկային զենք ունենա, և նրանք երբեք չեն ունենա միջուկային զենք: Եվ եթե նրանք մտածում են ուրանի հարստացման մասին, ապա կարող են մոռանալ դրա մասին: Նրանց համար հարստացումը շատ վտանգավոր կլինի: Շատ, շատ վտանգավոր: Կարող եք այդ մասին տեղեկացնել Իրանին»,- ասել է նա։
Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, մղմել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, ԱՄՆ-ի նախագահը պատասխանել է. «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»։
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
11:33 28-08-2014
Իրանը ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությամբ ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգներ է մշակում
1411 դիտում
14:04 19-11-2015
Իրանը սկսել է ապամոնտաժել ուրանի հարստացման ցենտրիֆուգները
2001 դիտում
10:18 08-07-2019
Իրանը մեծացնում է ուրանի հարստացման ծավալները
Այս բաժնից
748 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
754 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1156 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել