211652_close_icon
views-count1759 դիտում article-date 16:24 11-09-2019

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստները մեկնարկեցին առանց հաղթանակի. ուղիղ միացում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից: Առաջին շրջանի երկրորդ պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին: «Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարում շախմատիստներն անցկացնում են 2 դասական պարտիա և հաղթող չլինելու դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային խաղի կանոններով: Այժմ ընթանում են երկրորդ պարտիաները՝ Լևոն Արոնյանի և Էսամ Էլ Գինդիի մրցամարտին կարող եք ուղիղ հետևել այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր