211652_close_icon
views-count2565 դիտում article-date 19:05 13-05-2016

Հայ շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան մեկնարկային տուրի պարտիաները: Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներից Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հովհաննես Գաբուզյանը առաջին տուրում հաղթել են մրցակիցներին: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:

Նմանատիպ նյութեր