Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները մնացին առանց հաղթանակի
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հավաքականի հետ, ընդ որում, իտալացիների կազմում բացակայում էր նրա առաջատար գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան:
Կանանց Հայաստանի հավաքականը 1 : 3 հաշվով պարտվել է սերբերին:
[b]
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն, 5-րդ տուր[/b]
[b]Տղամարդիկ[/b]
[b]Հայաստան – Իտալիա 2 : 2[/b]
Արոնյան – Վոկատուրո 1 – 0
Մովսիսյան – Բրունելլո 0 – 1
Մելքումյան – Դվիրնի 1/2
Գրիգորյան – Գոդոնա ½
[b]Կանայք
Հայաստան – Սերբիա 1 : 3[/b]
Դանիելյան – Ստոյանորիչ 1/2
Մկրտչյան – Վոյինովիչ 1/2
Գալոյան – Չելուշկինա 0 – 1
Գաբոյան – Վելիկիչ 0 – 1
Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի Գերմանիայի հետ: Կանանց թիմի մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը: