211652_close_icon
views-count50700 դիտում article-date 12:34 08-09-2019

Հերթական անգամ արջը կամ արջերը այցելել են Վայոց Ձորի մարզ. Շատին գյուղում հայտնաբերել են կոտրած մեղվափեթակներ ու մրգատու ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հերթական անգամ արջը կամ արջերը գիշերը այցելել են Վայոց Ձորի մարզի Շատին գյուղ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում գյուղի 9-րդ փողոցի 3-րդ փակուղու 1-ին տան բնակիչները իրենց այգում նկատել են, որ 2 մեղվափեթակները և 2 սալորի ու տանձենու ծառերը կոտրված են:

Տան տերերը ահազանգել են գյուղապետարան, մարզպետարան և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

Ժամանել են նաև մարզպետարանի պատասխանատուները՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարգարյանի գլխավորությամբ: Գյուղ են ժամանել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Վերջին օրերին հաճախակիացել են արջերի գիշերային այցելույթյունները գյուղ: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չենք ունեցել, նրանք միայն տակնուվրա են անում փեթակները, մեղրը խժռում, իսկ հետո բարձրանում են ծառերին, միրգն ուտում ու կոտրած փեթակներն ու ծառերը թողնում, հեռանում են»:

Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր