Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. հերթական անգամ արջը «այցելել է» Շատին գյուղ
Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վաղ առավոտյան Շատին գյուղի բնակչուհին նկատել է, որ բակում տեղադրված մեղվի 4 փեթակ տակնուվրա է արված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան անդամները արդեն այգում հայտնաբերել են արջի ոտնաթաթի հետքեր, ինչն էլ պատճառ է դարձել, որ գյուղացիները նորից անհանգստանան արջի «այցելությունից»:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վնասվել են միայն գյուղացու փեթակները: