211652_close_icon
views-count59223 դիտում article-date 10:38 01-06-2024

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Շատին գյուղում արջը մտել է գյուղացու այգի, բարձրացել ծառը․ փրկարարներն ու ոստիկանները փորձում են արջին իջեցնել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությաւն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը։

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների հետ փորձում են արջին ծառից իջեցնել, սակայն  դեռևս ոչ մի արդյունք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր