211652_close_icon
views-count3395 դիտում article-date 20:37 07-09-2019

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը: Փրկարարները կանխել են Լինդա Հ.-ի (ծնված 1998 թ.) ինքնասպանության փորձը: Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նմանատիպ նյութեր