211652_close_icon
views-count8610 դիտում article-date 16:54 11-09-2015

Գյումրիում փրկարարները կանխել են 23-ամյա տղայի ինքնասպանության փորձը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները Գյումրի քաղաքում կանխել են երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեք Մանուկյան փողոցում՝ գյումրեցիներին հայտնի 50-ամյակի կամրջից 23-ամյա Հովիկ Գրգորյանը փորձել է ցած նետվել, սակայն Գյումրիի փրկարարները մարզային վարչության պետ Մարատ Սարիբեկյանի գլխավորությամբ կարողացել են բռնել երիտասարդին: Փաստի առթիվ Շիրակի մարզի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր