211652_close_icon
views-count59660 դիտում article-date 14:05 07-08-2020

Երևանում փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 32-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ժամանած հրշեջ փրկարարները ոստիկանության Մաշտոցի բաժնի, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ կարողացել են կանխել այդ քաղաքացու ինքնասպանության փորձը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մանթաշ Ա-ն։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր