2460 դիտում
10:40 12-08-2018
Փրկարարները կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
Օգոստոսի 12-ին, ժամը 07:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։ Տեղեկացնում է ԱԻՆ կայքը։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը:
Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի փորձնակ Արամյանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Փրկարարները Լ. Հ.-ին տեղափոխել են ԵՔՎ ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նմանատիպ նյութեր
39641 դիտում
23:12 20-04-2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանում կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
Այս բաժնից
388 դիտում
13:32 08-05-2024
Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ
346 դիտում
13:07 08-05-2024
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել. Սեյրան Օհանյան