Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սև շուկայում վերավաճառվում են մինչև 55 հազար դրամով. Armtimes.com
Եվրո 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սեւ շուկայում վերավաճառվում են իրենց արժեքից մի քանի անգամ ավելի թանկ գնով, հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/168638]Armtimes.com[/url]-ը:
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր 14500 տոմսերը սպառված են եղել: Սակայն, ինչպես երեւում է, վաճառքը՝ ավելի ճիշտ վերավաճառքը, շարունակվում է: List.am կայքում կան վերավաճառքի մասին մի շարք հայտարարություններ:
Դրանցից մեկում առաջարկում են արեւելյան տրիբունայի 2 տոմս 55 հազար դրամով, այն դեպքում, երբ, ըստ ՀՖՖ-ի սահմանած գների, արեւեյլան տրիբունայի տոմսերը 3 կամ 6 հազար դրամ են:
Մանրամասները՝ [url=https://armtimes.com/hy/article/168638]սկզբնաղբյուրում.[/url]


