2944 դիտում
23:10 01-09-2019
Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառվել են
Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
ՀՖՖ-ն հաղորդագրության մեջ նշում է, որ Իտալիայի դեմ խաղում ակնկալում է լեփ-լեցուն մարզադաշտ ու շնորհակալություն է հայտնում բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը խնդրում է գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար։
Նմանատիպ նյութեր
2810 դիտում
13:02 30-08-2019
Եվրո-2020. Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը գրեթե սպառվել են
1382 դիտում
11:17 13-11-2014
Պորտագալիա - Հայաստան խաղի բոլոր տոմսերը սպառվել են
5673 դիտում
21:32 06-09-2021
Հայաստան-Լիխտենշտեյն խաղի տոմսերը սպառվել են
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ