Նեյմարը զայրացած է «Բարսելոնա» չտեղափոխվելու պատճառով
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դժգոհ է մնացել, որ տրանսֆերային այս պատուհանում չկարողացավ տեղափոխվել «Բարսելոնա»:
Բրազիլացին զայրացած և հիասթափված է ակումբի ղեկավարության որոշումից՝ բաց չթողնել իրեն կատալոնական թիմ: Նա վստահ է, որ նման որոշման միակ պատճառն այն էր, որ ՊՍԺ-ն ցանկանում էր իրեն պատժել:
Նեյմարը չէր սպասում, որ կմնա Ֆրանսիայում, քանի որ հստակ հասկացնել էր տվել ակումբից հեռանալու իր ցանկության մասին:
Ֆուտբոլիստի շրջապատը հայտնում է, որ նա իր կարիերայի ընթացքում այսքան հյուծված չի եղել:
Հիշեցնենք, որ ամռանը Նեյմարին ցանկանում էր ձեռք բերել նաև «Ռեալը»:


