Մոուրինյոն Ռունիի սկանդալի պատճառով զայրացած է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի վրա
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զայրացած է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնյաների վարքագծի վրա`` մանկունյանցիների և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Նշենք, որ Իսպանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման (2:2) նախօրեին մի քանի պաշտոնատար անձինց Ռունիի հետ մասնակցել են երեկույթի` Անգլիայի հավաքականի հյուրանոցում:
Պորտուգալացի մասնագետին զայրացրել է ոչ թե այն, որ Ռունին երեկո է անցկացրել` օգտագործելով ալկոհոլ, այլ որ դա արել է անգլիական ֆուտբոլի պաշտոնյաների հետ: Նշենք, որ միջադեպի պատճառով Ռունին դուրս է մնացել իսպանացիների հետ խաղի հայտացուցակից: