211652_close_icon
views-count36701 դիտում article-date 00:00 28-09-2016

Լարված իրավիճակ Մալաթիա Սեբաստյա վարչական շրջանում. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ողջ անձնակազմը զայրացած են իրենց ձեռքերով բարեկարգված պուրակը քանդելու և արձանը հանելու պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մոտ 1 շաբաթ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչների, ծնողների և աշակերտների զայրույթն է հարուցել որոշ անուղեղների կողմից Գեղարվեստի դպրոցի մոտակայքում՝ Րաֆու 69/1 հասցեում, գտնվող պուրակի բարեկարգված վիճակը, քարուքանդ անելու և տեղադրված արձանը հեռացնելու հանգամանքը : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցը <<Գեղարվեստի շրջական>> ծրագրի շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հետ նախապես ձեռք էր բերել պայմանավորվածություն դպրոցի մուտքի հարակից պուրակը բարեկարգելու համար և անցել էր գործուն աշխատանքների: Րաֆու 69/1 հասցեում գտնվող փոքրի պուրակը, որի բարեկարգման աշխատանքերով զբաղվել է թաղամասի բնակիչ` նախկին օդաչու, նրա մահից հետո մատնված է եղել անտարբերության. չորոցած են եղել ծառերը, և այն վերածված է եղել աղբանոցի: Գեղարվեստի դպրոցի աշակերտները, ուսուցիչները, ծնողներն ու հոգատար մարդիկ այն բարեկարգել են, կանաչապատել և տեղադրել իրենց սաների ձեռքով ստեղծված ինքնատիպ արձանը: Սեպտեմբերի 21-ին թաղի մի քանի տղաներ հանդես են եկել որպես այդ հողակտորի սեփականատերեր, շուռ են տվել սովորողների պատրաստած ու տեղադրած արձանիկը, ոտքի տակ տվել հողակտորը, սպառնացել Գեղարվեստի դպրոցի ղեկավարին ու պահակին: Այս անհասկանալի քայլը առաջացրել է Գեղարվեստի դպրոցի սովորողների, ծնողների ու ուսուցիչների բուռն զայրույթը: Նրանք այդ երիտասարդների` նման կոպիտ միջամտության պատճառը չեն կարողանում հասկանալ: [color=#EF2929]Shamshyan.com-[/color]ի հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ <<Գեղարվեստի շրջական>> ծրագրի շրջանակներում բարեկարգել են դպրոցի շրջակայքը, հանել ցանկապատերը և նկարազադրել շրջակա շինությունները: Այն հարցին, թե ինքը ինչպես է վերաբերում երիտասարդների նման արարքին, վճռականորեն պատասխանեց, որ նման անմտածված և չկշռադատված քայլերը չեն կարող խանգարել իրենց` այդ տարածքը դարձնելու այնպիսին, ինչպիսին ծրագրել էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր