211652_close_icon
views-count140991 դիտում article-date 10:35 03-09-2019

Մահացած 31-ամյա տղամարդու հարազատները բարձրաձայնում են՝ տեղի է ունեցել սպանություն, սակայն Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները փորձում են գործը կոծկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 23-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած բնակիչներն ասում էին. «Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Արամ Հովհաննիսյանը ով, որպես երկրոդ ազգանուն՝ կրել է Միրիջանյան, Արսեն Ալեքյանը, Մուրադ Պողոսյանը, /գյուղում խոսակցությունների համաձայն՝ Ծովակ Մադաթյանը, որը ոստիկանության աշխատակիցն է/ միասին ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով գնացել են սար՝ եզդիների մոտից աթար բերելու։ Երեկոյան, ժամը 21:30-ի կողմերը վերադառնում են գյուղ և Արամին մեքենայից իջեցնելով գյուղամեջ՝ արագ հեռանում: Գյուղացիները մոտենում և տեսնում են Արամին՝ անգիտակից ընկած, գլուխը՝ արյան մեջ, ու արագ զանգում են շտապօգնություն: Շտապօգնության հետ գալիս է նաև ոստիկանության աշխատակից Արմեն Պողոսյանը (Մուրադ Պողոսյանի հորեղբոր տղան) և Արամին տեղափոխում են Գյումրու բժշկական կենտրոն, այնտեղից՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ վիրահատում են, իսկ 3 օր գիտակցության չգալով՝ նա մահանում է:՝ գլուխը ջախջախված, ուսոսկրը՝ կոտրված: Սակայն Արմեն Պողոսյանի ջանքերով ոստիկանությունում դեպքին ընթացք չի տրվում, չի գրանցվում, և համապատասխան օպերատիվ աշխատանքերի չեն իրականացվում մինչև Արամի մահը: Արդեն դեպքից անցել է 9 օր, սակայն մարդասպաններն ազատության մեջ են»։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացածի հարազատներն ասում էին. «Մենք ուզում ենք՝ իրականությունը բացահայտվի, մենք չենք հավատում այն վարկածին, որ նա չի սպանվել։ Քանի օր է՝ անցել է, ոչ մի պատասխան չենք ստանում ոչ ոստիկանությունից, ոչ քննչականից։ Մի՞թե հասել ենք նրան, որ փորձում են սպանությունը կոծկել։ Ի՞նչ է, էս դեպքը իրենց համար ասե՞ղ է, որ գցեն խոտի դեզի մեջ ու կորի։ Խնդրում ենք ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ասելով, որ միայն ձեզ ենք վստահում, դուք կարող եք ձեր հսկողության տակ վերցնել այս գործը և իրական հանցագործությունը բացահայտել»։ [b]Մահացած 31-ամյա Արամ Հովհաննիսյանն է (Միրիջանյան) [/b][img]https://st0.shamshyan.com/editor/087704900156749354193756.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր