211652_close_icon
views-count44126 դիտում article-date 13:43 30-11-2023

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. ոստիկաններն ու քննիչները տան հողամասում հայտնաբերել են այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու. ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկը, որտեղ հողամասում հայտնաբերել են տղամարդու դի: 

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը: 

Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ  Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Ոստիկաններն ու քննիչները նշված տան հողամասում հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ռուբեն Վ.-ի դին: 

Պազվել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Վ.-ն իրենց տան դիմաց գտնվող տնամերձ հողամասում մաքրման աշխատանքներ կատարելուց հետո խոտերը վառած յուղով այրելու ժամանակ անզգուշաբար կրակի տարածումը բռնկվել է նրա հագուստի վրա, ինչի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է: 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր