Երևանի Չեխովի անվան դպրոցը իր դռները բացեց 1-ին դասարան ընդունված փոքրիկ հրեշտակների առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր առաջին զանգը հնչեց Հայաստանի հանրակրթական դպրոցներում:
1-ին դասարան ընդունված երեխաների առջև իր դռները բացեց նաև Երևանի Չեխովի անվան դպրոցը:
Տոնական մթնոլորտում փոքրիկ հրեշտակները իրենց ծնողների հետ առաջին անգամ մուտք գործեցին դպրոց՝ ուրախություն և բերկրանք պատճառելով ուսուցիչներին, դպրոցի ողջ կոլեկտիվին:
Ծնողներից շատերը հուզված էին և չէին կարողանում զսպել արցունքները. ընդամենը երեկ իրենց երեխաները դեռ առաջին քայլերն էին փորձում կատարել, իսկ այսօր արդեն առաջին քայլերն են անում դպրոցում:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի