Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցը ևս իր դռները բացեց տասնյակ առաջին դասարանցիների առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրը, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բոլոր դպրոցներում, այդ թվում՝ թիվ 12 միջնակարգ դպրոցում, ազդարարվեց 2017-2018 ուսումնական տարվա սկիզբը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ելույթի խոսքով առաջինը հանդես եկավ դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը, ով ողջունեց առաջին դասարանցիների մուտքը դպրոց և բարի ուսումնական տարի մաղթելով։
Բարեմաղթանքներ հղեց բոլորին դպրոցի ծնողական կոմիտեի նախագահը, ով նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքները փոխանցեց աշակերտներին։
Երեխաների անվտանգությունը Ալավերդու բոլոր դպրոցների տարածքում հսկում էին Ոստիկանության Թումանյանի բաժնի, ինչպես նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի