1919 դիտում
20:35 26-02-2016
Երևանի Չեխովի անվան դպրոցում բացվել է Կոնֆուցիուսի դասարան
Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանության և Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ բացվել է Կոնֆուցիուսի դասարան, որն առաջինն է Հայաստանում:
Ծրագրի նպատակը հայ պատանիներին չինարենին և այդ երկրի մշակույթին ծանոթացնելն է: Դասընթացները նախատեսված են 5-րդից բարձր դասարանների աշակերտների համար: Ուսուցման ընթացքում նախատեսված են նաև ճանաչողական այցեր Չինաստան: Ի դեպ, Չեխովի անվան դպրոցում, ըստ ցանկության, չինարեն ուսումնասիրում են արդեն 3-րդ տարին:
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:
Գայանե Սողոմոնյանը, ողջունելով դպրոցի նախաձեռնությունը, ընդգծել է, որ չինարենի ուսուցումն աշակերտների համար կդառնա աշխարհին նայելու ևս մեկ պատուհան, իսկ Կոնֆուցիուսի գաղափարներով ապրելը՝ օրինակելի կենսակերպ:
«Չինական գարնան ավետիս» միջոցառման շրջանակում ներկայացվել է կալիգրաֆիայի, ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Հյուրերը դիտել են նաև դպրոցի աշակերտների մասնակցությամբ չինարենով բեմադրված «Չինական լապտերներ» մանկական ներկայացումը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
14231 դիտում
18:48 01-09-2019
Երևանի Չեխովի անվան դպրոցը իր դռները բացեց 1-ին դասարան ընդունված փոքրիկ հրեշտակների առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
21978 դիտում
09:50 15-06-2018
«Մատիտով» գնահատական. Չեխովի անվան դպրոցում աշակերտներից գումարներ են պահանջում. «Ժամանակ»
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ